Նոյեմբերի 7-ին միասին բարձրանում ենք Արտենի լեռ՝ Արագածոտնի մարզի հանգած հրաբխային լեռնազանգվածը։ Քայլելու ենք միջին բարդության արահետով 8կմ, հարաբերական բարձրությունը 500մ, վայելելու ենք բաց հորիզոններն ու աշնան վերջին գույները։Արտենին ոչ միայն գեղեցիկ է, այլև հարուստ պատմություն ունի։ Մեծ Արտենին էքստրուզիվ կոն է և ներառված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Լեռան գագաթին հայտնաբերվել է պաշտպանական բերդի հատված, իսկ ստորոտներին ու լանջերին՝ քարի դարից մինչև բրոնզի դար թվագրվող հնավայրեր։ Լանջերին աճում է նաև հազվագյուտ Մասալսկու զանգակածաղիկը։
✨ Ինչով է յուրահատուկ այս արշավը
Գագաթից կբացվեն շունչ կտրող տեսարաններ դեպի Արարատ, Արագած, Հայկական պար և Գեղամա լեռներ։
Մեզ կուղեկցի պատմաբան, հնագետ և արշավապետ Դավիթ Դավթյանը, ով անմիջականորեն մասնակցել է հնավայրի պեղումներին։
Արշավը կազմակերպվում է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 13-րդ սերնդի ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավի շրջանակում։ Ճանապարհին հնարավոր կլինի զրուցել ծրագրի գործընկերների հետ, հարցեր տալ և ավելին իմանալ ծրագրի մասին։
📋 Մանրամասներ
📅 Նոյեմբերի 7, 2026, շաբաթ
🕗 Մեկնում՝ 08:00
🕖 Վերադարձ՝ 18:00-ին մոտ
📍 Հանդիպման վայր՝ հաստատված մասնակիցները կտեղեկացվեն նոյեմբերի 5-ին, 20:00, էլ.փոստով:
🥾 Երթուղի՝ մոտ 8 կմ (գնալ-գալով), հարաբերական բարձրություն՝ 500 մ, միջին բարդության
💰 Մասնակցության արժեք՝ ներկայություն
🎒 Ինչպես ներկայանալ
Ամուր, հաստ տակացուով արշավային կոշիկներ
Տաք, շերտավոր հագուստ, գլխարկ, ձեռնոց
Անձրևանոց կամ քամուց պաշտպանող բաճկոն
Ուսապարկ
Արշավային փայտիկներ, լապտեր