Ընդունելության մասին
Ամեն տարի հարյուրավոր դիմորդներից մենք ընտրում ենք ուսանողների միայն մի փոքր խմբի, ովքեր դեռևս համալսարանական տարիներին դրսևորում են առաջնորդի մտածելակերպ։ Ընտրության խիստ մրցութային ձևաչափն էլ հենց ստեղծում է այս խմբի բացառիկությունն ու արժեքը։
Ստորև ներկայացված են հարցեր, որոնց ակնկալում ենք ստանալ անկեղծ և հիմնավոր պատասխաններ՝ խուսափելով պարզապես «ճիշտ» հնչող կաղապարված ձևակերպումներից։ Հարցաշարի լրացումը կպահանջի մոտ 5 րոպե։
Ովքե՞ր կարող են դիմել կրթաթոշակին
Դուք կարող եք դիմել, եթե բավարարում եք հետևյալ պայմաններին․
Ուսումնառության փուլ. Սեպտեմբերից սովորելու եք նշված բուհերի ավարտական կուրսում (բակալավրիատ կամ մագիստրատուրա, առկա կամ հեռակա, վճարովի կամ անվճար հիմունքներով)։
Մասնագիտություն. Սովորում եք ԲՏՃՄ (STEM), աշխարհագրություն, ֆիզիկական կուլտուրա, պատմություն, ռուսերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն բաժիններից մեկում։
Ակտիվություն. Ունեք ներբուհական/արտաբուհական հասարակական ակտիվություն, կամավորական փորձ։
Առաջադիմություն. Նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ունեք առնվազն 75 ՄՈԳ (100 միավորանոց համակարգով)։
* Կրթաթոշակի չափը 300 հզ դրամ է
* Նախքան հայտը լրացնելը, խնդրում ենք վստահ լինել, որ ծանոթ եք
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի երկամյա ծրագրին։
* Եթե չեք համապատասխանում կրթաթոշակային ուղու նախնական պահանջներին, սիրով առաջարկում ենք դիմել երկամյա ծրագրին հիմնական ուղով, որի մանրամասները կգտնեք այստեղ։