MindX Teachers Lab | MindX Ուսուցչական լաբորատորիա։
MindX Teachers Lab-ը մասնագիտական զարգացման գործնական լաբորատորիա է ուսուցիչների, դպրոցների ղեկավարների և կրթության մասնագետների համար՝ ուղղված փոփոխությունների առաջնորդմանը, ուսումնառության վերանախագծմանը և մասնակցային դպրոցական համայնքների ձևավորմանը։
2026 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին MindX Teachers Lab-ը կիրականացվի երեք թեմատիկ շրջանով՝ Կապանում, Վանաձորում և Երևանում։
Յուրաքանչյուր թեմատիկ շրջան ներառում է՝
2 առցանց դասընթաց + 1 առդեմ լաբ-աշխատարան + networking
Դուք կարող եք մասնակցել ինչպես ամբողջական թեմատիկ շրջանին, այնպես էլ ընտրել առանձին դասընթացներ կամ աշխատարաններ։
Խնդրում ենք լրացնել նախնական գրանցման հայտը՝ նշելով Ձեզ հետաքրքրող թեմաներն ու մասնակցության նախընտրելի ձևաչափը։ Հայտի լրացումից հետո մենք կկապվենք Ձեզ հետ՝ տրամադրելով մասնակցության և վճարման հետագա քայլերի վերաբերյալ տեղեկատվություն։
Հայտի լրացումը կտևի մոտ 5–7 րոպե։